Դոնալդ Թրամփը հայտնել է իր դիրքորոշումՆ ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու վերաբերյալ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ չի ցանկանում դուրս գալ ՆԱՏՕ-ից։
Այս մասին տեղեկանում ենք TACC-ից։ Միևնույն ժամանակ Թրամփը նշել է նաև, որ կցանկանար, որպեսզի դաշինքի մյուս երկրները «վճարեին իրենց արդար բաժինը»։
Ամերիկացի առաջնորդը բացատրել է, որ իր ջանքերի շնորհիվ ՆԱՏՕ-ի 8 երկրներ ՀՆԱ-ի 2% -ը ծախսում են պաշտպանության վրա, բայց դա բավարար չէ: