Աշխարհում COVID-19-ից մահացել է 560 հազար մարդ
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման պահից ի վեր մահացել է 560 հազար մարդ։ Այս մասին տեղեկանում ենք միջազգային վիճակագրական տվյալներից։
Վերջին 24 ժամում աշխարհում վիրուսից մահացել է 5285 մարդ։ Վարակվածների թիվը գերազանցեց 12 միլիոնը։
Ընդգծենք, որ աշխարհում վարակակիրների ու մահացածների թվով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ն։