«Հեռավար կրթությունը սարսափելի է. դպրոցներն աշնանը պետք է վերաբացվեն». Թրամփ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է հեռավար ուսուցմանը՝ այն որակելով «սարսափելի»: Նա այդ մասին գրել է թվիթերյան իր պաշտոնական էջում:
«Այժմ, երբ մենք ավելի լայնածավալ ականատես դարձանք դրան, նախևառաջ ապացուցվեց, որ հեռավար ուսուցումը սարսափելի է համեմատած դպրոցում կամ համալսարանում կրթություն ստանալու հետ: Դրանք նույնիսկ մոտ չեն: Աշնանը դպրոցները պետք է բացվեն: Եթե չվերաբացվեն` ինչո՞ւ պետք է դաշնային կառավարությունը ֆինանսավորում տրամադրի. Դա չի՛ լինի»,-գրել է Թրամփը:
Դա չի լինի