Աստվածաշունչը ո՞րն է. ես Շառլ Պիռոյի հեքիաթներին ավելի շատ եմ հավատում. Արսեն Թորոսյան
Ֆեյսբուքյան օգտատերերը հիշել են Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին վերագրվող գրառումը, որը վերաբերում է Աստվածաշնչին: Այն արվել է տարիներ առաջ,սակայն, քանի որ խնդիրն ակտուալ է, գրառումը դարձյալ ակտիվ տարածվում է։
«Աստվածաշունչը ո՞րն է: Գիրք, որի մեջ գրված է, որ կա Աստված ու հենց այդ գիրքն է նրա գոյության միակ «ապացո՞ւյցը»: Ես Շառլ Պիռոյի հեքիաթներին ավելի շատ եմ հավատում»,-իր մեկնաբանություններից մեկում գրել է Թորոսյանը: