«Նապոլին» կերկարաձգի պայմանագիրը Ջենարո Գատուզոյի հետ
«Նապոլին» կերկարաձգի պայմանագիրը թիմի մարզիչ Ջենարո Գատուզոյի հետ։ Այս մասին հայտնել է իտալացի սպորտային լրագրող Նիկոլո Սկիրան։
42-ամյա մասնագետի ներկայիս պայմանագիրը գործում է մինչև 2021 թվականը։ Առաջիկա օրերին այս հարցով կհանդիպեն Գատուզոն և ակումբի նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը։
Ընդգծենք, որ Գատուզոն ակումբը գլխավորեց 2019-ի դեկտեմբերին։