«Նա լավ տղա է». Դոնալդ Թրամփը` Քանյե Ուեսթի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ ռեփեր Քանյե Ուեսթը, որը վերջերս հայտարարել էր նախագահի թեկնածու լինելու իր մտադրության մասին, կաջակցի իրեն ընտրություններում: Այս մասին նա հայտնել է Fox News- ին տված հարցազրույցում:
Թրամփն ընդգծել է, որ երգիչը և իր կինը միշտ աջակցել են իրեն․ «Նա լավ տղա է, մարդ, որի հետ ես լավ հարաբերությունների մեջ եմ, և ես կարծում եմ, որ վերջում նա կաջակցի մեզ», - ասել է Թրամփը։
Ընդգծենք, որ Ռեփերն արդեն իսկ նշել է, որ կաջակցի Թրամփին։