Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՊենտագոնը շտապ զենք է պատրաստում Ուկրաինա ուղարկելու համարԱրտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորըՄի խումբ երիտասարդներ «Ռոյալ» ակումբում Պզոյին ծեծի են ենթարկելԵրեկվա պայմանավորվածության մեջ արձանագրված է, որ սահմանազատման հանձնաժողովները նախ կընդունեն կանոնակարգը համատեղ.ՓաշինյանԻսրայելը ԱՄՆ-ից լրացուցիչ արկեր և ռազմական մեքենաներ է խնդրումՄինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. քաղաքագետԱյն, ինչ Ալիևը 2023-ին արեց Արցախի դեմ, նույն քաղաքականությամբ ահ ու սարսափի կենթարկի ՀՀ քաղաքացիներին․ ՕկապմոԻսրայելը երեք բալիստիկ հրթիռ է օգտագործել Իրանի վրա հարձակման ժամանակՄեկ անգամ ևս հիշեցնեմ՝ տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. Գևորգ ԴանիելյանԱյս 4 գյուղերի սահմանազատումը նախնական գործողություն է, պիլոտային շրջան է. ՓաշինյանՋրվեժի ձորում գտնվել է անհետ կորած տղամարդու դինՉորս գյուղերի հանձնումն Ադրբեջանին պաշտոնական Երևանի սխալն է. իրանցի փորձագետԱդրբեջանը, Տավուշի հատվածում տարածքներ ստանալով, նորից է սպառնալու և նոր պահանջներ է դնելու. փորձագետՄենք առաջնագիծ չունենք, ունենք սահման. սահմանը խաղաղության նշան է. ՓաշինյանԱրտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ումՄենք կարող է 3-4 տների հետ կապված խնդիր ունենանք. Եթե այդ խնդիրը ունենանք, դա որեւէ պարագայում չի նշանակում,  որ մեր տարածքը 29 743 քկմ-ից պակասեց. ՓաշինյանՍա Հայաստանի և մեր քաղաքակրթության հանձնում է բարբարոսներին, որը մեզ փորձում են ներկայացնել որպես «ձեռքբերում». Վարդան ՈսկանյանԴարձի ́ր ջահակիր․ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ՝ կանցկացվի ավանդական Ջահերով երթըՌուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիային ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու Արցախի բանտարկված ղեկավարների վիճակըԱրծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան (տեսանյութ)Զինվորը սահմանը գծել ա, մենք կռվել ենք, մեր տղերքի արյունով սահման պահել, հիմա դուք դրա համա՞ր եք ուզում կիրանցիներից վրեժ լուծել. կիրանցին` ՆԳ նախարարինՌուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. ՓաշինյանԽաբելով ամեն ինչ առաջ են տանում` Ոսկեպարում ուրիշ բան են ասում, Կիրանցում՝ ուրիշ, Բերքաբերում՝ ուրիշ. տավուշցիները շարունակում են փակ փակել ճանապարհըԺողովուրդ ջան, ինչ մտահոգող հարցեր կան, եկել եմ` հասկանամ. ՆԳ նախարարը ժամանեց ՏավուշԲավարար է, որ 100-150 հազար մարդ իր ընդվզման ձայնը բարձրացնի` ոչ միայն համացանցում. սթափ մտածողները շատ ավելին են. Րաֆֆի Ասլանյան«Այս դաշտը մի քիչ թեքություն ունի, որ գնդակ ըլներ....». Փաշինյանին բացատրեցին, որ այդպես պետք է լինի և գնդակ տվեցին (տեսանյութ)«Ժողովուրդը խաբվել է». տավուշցիները փակ են պահում ճանապարհը, ոստիկանները պահանջում են բացել այնՈսկեպարցիներին ասել եմ, եթե սահմանազատման ընթացքում որևէ հարց առաջանա տների հետ կապված, մենք ձեզ տեր կկանգնենք. պետք լինի` նոր տներ կկառուցենք. ՓաշինյանՓաշինյանը 4 գյուղերի հանձնումն էական ձեռքբերում է համարում Հայաստանի համարՀարգելի «արևմտամետներ», չե՞ք զարմանում, թե ինչու է Արևմուտքն այդքան արագ ողջունում Հայաստանի զիջումները. Վահե ՀովհաննիսյանԱպրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Անանյան
ՀՐԱՏԱՊ. Լարված է իրավիճակը Ոսկեպար, Կիրանց և Բաղանիս գյուղերում. ՈւՂԻՂ
ԱՄՆ-ն դուրս կբերի իր զորքերը Նիգերից
Արտակարգ դեպք՝ Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում, վիճաբանության ժամանակ, 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. Մովսես Հակոբյան․ «Ժողովուրդ»Էկվադորում 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվելՆույն Արցախի թեման է` որոշ առանձնահատկություններով, երբ 2018 թվականից արդեն պարզ էր, թե ինչ է տեղի ունենալու մեր երկրի հետ, բայց երկար ժամանակ այդ մասին խոսողներին, զգուշացնողներին ցանցերում «քացու տակ էին գցում». Աբրահամյան
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ «Ժողովուրդ»Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ ԱՄՆ պետքարտուղար
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչըՆիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին, Բաքվում ցնծում են. «Հրապարակ»Փրկենք արցախյան մշակույթը. ընթանում է «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոնը (ուղիղ)Իսրայելն Իրաքում հարձակվել է իրանամետ խմբավորման շտաբի վրա
Մամուլ

Կարծիքս ու դիրքորոշումս հրապարակավ ազատ արտահայտելու համար ինձ ասացին՝ հեռանամ. Թևան Պողոսյան

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել.  

«Մոտ մեկ ամիս առաջ մի հետաքրքիր իրավիճակում էի։ Ուրեմն կարծիքս ու դիրքորոշումս հրապարակավ ազատ արտահայտելու համար մի դաշտից ինձ տեղեկացրին, թե այսպես ենք քո հանդեպ վարվում, որ հեռանաս: Այդպես լավ լինի։ Հանգիստ փորձեցի բաց բացատրել, հուսով եմ` հասկացվել եմ։ Ու շնորհակալ եմ, որ գոնե ուղիղ ասեցին` հենց ինձ։

Մոտ երկու շաբաթ առաջ էլ արդեն այլ դաշտից նույն բանի համար նույնն ասեցին։ Ամիսներ առաջ էլ այս դաշտում էի «բացատրվել», ցավոք, մինչև վերջ փաստորեն չէի ընկալվել, քանի որ կրկնեցին, այս մի դեպքում միջնորդված` այն էլ միջազգային կազմակերպության միջոցով: Նժարի մյուս կողմում շատ հարազատ մարդիկ էին` հեռացա: Հուսամ` հիմա լավ կլինի։

Հիմա մտածում եմ` ստացվում է, որ մարդկանց փաստարված խոսքը ստիպում է ոչ թե մեկ անգամ էլ վերաիմաստավորել իրենց արարքները, այլ դրդում է ճանապարհներ գտնել զրկելու խոսք հնչեցնողին մի բանից, որը նույնիսկ իրենք չեն տրամադրել։

Հա, երբ ասում եմ հեռացա, այլ բան չմտածեք, ես Հայաստանից (ՀՀ ու ԱՀ) չեմ հեռանում, ՄԶՄԿ-ից չեմ հեռանում, այլ հասարակական աշխատանքներից չեմ հեռանում։ Ես Թևանն եմ, Թևան Պողոսյանը, Ժիրայր Պողոսյանի տղան, որն այլ դաստիրակություն է ստացել ու չի փախնում երբեք, առավել ևս` իր արժեքային դաշտից։ Պարզապես ընդունում եմ, որ միգուցե ոչ բոլորին եմ կարողանում ճիշտ բացատրել, որ իմ ազատությունը, իմ միտքն ու իմ խոսքը չի պայմանավորվում իմ զբաղեցրած հանրային դիրքով, այլ միայն իմ մտածելակերպով, հարգանքով բոլորի սկզբունքների ու տեսակետների հանդեպ և մարդկային ջերմությամբ առ այն, որ շրջապատում բոլորը հաջողության հասնեն։ Ես հարգում եմ կողքինիս, քանի որ ցանկանում եմ, որ նա էլ հարգի իմ սկզբունքներն ու տեսակետը։

Հարցս մնաց օդում կախված։ Ուեմն ի՞նչն է, որ պակասում է, որպեսզի հարաբերվելու վարքագիծն այսպես չընթանա: Մեկ շաբաթ մտորելով, մեր արժեքների դեմ այս վերջին երկու օրերին կատավողին հետևելով՝ ինձ թվում է գտա պատասխանը: Սերը։ Սերը, որի հիմքում ընկած են մեր հավատքը, մեր արժեքներն ու մեր ինքնությունը։

Ինձ համար այլևս զարմանալի չէ, թե ինչու է այսպիսի արշավ սկսվել հայ, հայկական, հայաստանյան հասկացությունների դրսևորումների հանդեպ։ Մենք մերը երբեք չենք սիրում` սկսած բրենդերից մինչ իշխանություն, անցած պատմությունից մինչ սեփական ձեռքերով կերտած հաղթանակներ։ Արտասահմանցիների ցանկությունները հաճախ ավելին են, քան մեր սեփական շահերը։ Այլոց հերոսներն ավելին են, քան մերը։ Միջազգային կազմակերպությունների նպատակներն ավելին են, քան դրկից հայաստանցու լավ լինելը։ Նույնիսկ սեփական ընդդիմադիրն ավելի մեծ զրկանքների է արժանանում, քան այլ երկրների ընդդիմադիրները, որոնք մեծ հաշվով թքած ունեն մեզ վրա։ Հասկանում եմ, որ կհակադարձվի` բա թալանը, բա կոռուպցիան, բա… Նույնիսկ այս հարցում, այլոց թալանին դիմանում ենք, այլոց կոռուպցիան հանդուրժում ենք… դե մենակ չասեք, որ այդպես չի. այլ պարագայում այսքան արտագաղթ չէր լինի` այն էլ այնպիսի երկրներ, որտեղ այս հարցում հաստատ մեզանից լավը չեն։ Մի տեսակ տեր չենք ցանկանում լինել մերինին։

Սեր եմ մաղթում բոլորիս։ Իրար մի ասեք հեռացիր, իրար ասեք մնացեք և միացեք։ Համաճարակն էլ կհաղթահարենք ավելի հեշտ, եթե իրար հանդեպ սիրով լցված լինենք։ Իրար ցավ զգանք։ Սիրենք մեր հաղթանակները, սիրենք մեր հավատքը, սիրենք մեր արժեքները, սիրենք մեր մեջ հայկական ինքնությունը, սիրենք մեր Հայրենիքը։
Հպարտ լինենք, որ հայ եք, ՀՀ կամ ԱՀ քաղաքացիներ, Հայաստանի հայկական տերը։

Հ.Գ. Ես չունեմ քաղաքական նախասիրություն ներկա քաղաքական ներկապնակում։ Անկուսակցական եմ եղել ու կամ ու միակ «կուսակցությունս» էլ իմ գաղափարակից ՄԶՄԿ թիմն է։ Այո, ես Թևանն եմ, Թևան Պողոսյանը, Ժիրայր Պողոսյանի տղան, ով այլ դաստիարակություն է ստացել ու չի փախնում երբեք, ինչպես նաև չի փոխում իր արժեքային դաշտը։ Միանգամից ասեմ` հիասթափված չեմ, ամեն ինչ շատ լավ հասկանում ու հանգիստ ընկալում եմ, նաև հիասթափված չեմ, քանի որ ՄԶՄԿ-ում հիասթավել պարզապես չի լինում։

Հ.Գ.Գ. Այո, քվիարկել եմ «Իմ քայլի» համար` լի հույսերով, փոփոխությունների համար։ Բայց չեմ ասել, որ իմ պատկերացրածը չեմ արտահայտելու կամ ասելու։ Իսկ ասելու արժեքը երկու բանի մեջ եմ միշտ տեսել։ Ասել` աչքերի մեջ նայելով, ու լինել ազնիվ ինքդ քո արժեքների ու ապագայի հանդեպ։ Իսկ գործել` ապագա ստեղծելով։ Սոկրատեսը խոսք ունի՝ փոփոխությունների գաղտնիքը նորը ստեղծելու վրա կենտրոնանալու, ոչ թե հնի հետ կռվելու մեջ է»։

Հ.Գ.Գ.Գ. Ու իմ ասած դուխով»: