Հայաստանը տարածաշրջանում մնում է առաջատար դիրքում` կորոնավիրուսով վարակման ու մահացության ցուցանիշով
Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով: Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներiց, հուլիսի 9-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 10․240, մահացության ցուցանիշը՝ 181:
Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.
1. Հայաստան – 10 240
2. Ռուսաստան – 4847
3. Իրան - 2981
4. Թուրքիա – 2489
5. Ադրբեջան – 2215 6. Վրաստան – 243 Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.
1. Հայաստան - 181
2. Իրան – 146
3. Ռուսաստան – 74
4. Թուրքիա – 63
5. Ադրբեջան – 28
6. Վրաստան – 4 Կայքի տվյալներով՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 9-րդ հորիզոնականում:
Մեզ նախորդում են Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Անդորան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը։