Ինքնասպանություն Երևանում․ տղամարդը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել․ դին դուրս են բերել Հրազդան գետից
Հուլիսի 9-ին ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում Կիևյան կամրջից միջին տարիքի տղամարդը, ինքնասպանություն գործելով, իրեն ցած է նետել։ Shamshyan.com֊ի տեղեկություններով, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության փրկարարները հատուկ ճոպանների միջոցով Հրազդան գետից դուրս են բերել դին։ Տ
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Փաստի առթիվ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։