Մեր զինվոր որդին զորացրվեց. Բարի վերադարձ. Փաշինյանը լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել (վիդեո, ֆոտո)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր մեր զինվոր որդին զորացրվեց եւ վերադառնում է տուն։
Բարի ծառայություն մեր բոլոր նորակոչիկներին եւ զինվորներին, բարի վերադարձ ծառայությունն ավարտած մեր բոլոր զինվորներին։
Ի գիտություն - Զորամասի ներսում ժամկետային զինծառայողները դիմակ չեն կրում, որովհետեւ ապրում են մեկ ընտանիքի կանոնով»:
Փաշինյանը կից տեղադրել է նաև տեսանյութ, իսկ մեկ այլ գրառմամբ էլ նա լուսանկարներ է հրապարակել, որտեղ ընտանիքը պատրաստվել է Աշոտին դիմավորելու համար։
«Բարի վերադարձ, մեր Զինվոր որդի». գրել է նա: