Ես ապրում եմ ԱՄՆ֊ում, որտեղ դիմակ չեն կրում, բայց հարց դիմակը չէ, այլ սթրեսը, որի մեջ պահում եք ժողովրդին. ինչքա՞ն կարելի է (տեսանյութ)
Ամիրակայի միացյալ նահանգներում բնակվող հայազգի Արթուր Թումասյանը հրապարակել է տեսանյութ, որտեղ անդրադարձել է դիմակներ կրել֊չկրելու խնդրին ու կորոնավիրուսի հետ կապված լարվածությանը։
«Ես ապրում եմ ԱՄՆ֊ում, որը Կորոնավիրուսի տարածման ամենամեծ շրջաններից է. այստեղ դիմակ չեն կրում։ Բայց հարցն այս պահին նույնիսկ դիմակը չէ, այլ սթրեսը, որի մեջ իշխանությունը պահում է ժողովրդին։ Ինչքա՞ն կարելի է մարդկանց պահել սթրեսի մեջ: Հերիք ա էդ խաղերը։ Այդ սթրեսները նոր հիվանդությունների աղբյուր են դառնալու»,֊ ասում է օգտատերը։