COVID-19-ի հակառեկորդ Իրանում․ մեկ օրում մահացել է 221 մարդ
Այս շաբաթվա մեջ արդեն 2-րդ անգամ Իրանում գրանցվում է կորոնավիրուսից մահվան հակառեկորդ։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Մեկ օրում Իրանում մահացել է 221 մարդ։ Նաև գրանցվել է վարակի 2079 նոր դեպք։
Այսպիսով երկրում վարակակիրների ընդհանուր թիվը կազմում է 250 հազարի, որից 212 հազար մարդ ապաքինվել է, իսկ մահացածների թիվը հասնում է 12 հազարի։