Հարավային Կորեայի ոստիկանությունը փնտրում է Սեուլի քաղաքապետին
Հարավային Կորեայի ոստիկանությունը փնտրում է երկրի մայրաքաղաքի քաղաքապետ Պակ Բոն Սունային։
Այս մասին հաղորդում է Yonhap-ը։Ոստիկանություն է զանգահարել քաղաքապետի աղջիկն ու նշել, որ իր հայրը տանից դուրս է եկել, թողել գրառում և նրա բջջային հեռախոսն անջատված է։
Այս պահին ոստիկանությունը սկսել է որոնողական աշխատանքներ։