ԲԴԽ-ն մերժեց կարգապահական պատասախանության ենթարկել դատավոր Ալեքսանդր Ազարյանին (տեսանյութ)
Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու արդարադատության նախարարության միջնորդության վերաբերյալ որոշումը։ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյան հայտարարեց, որ որոշման համաձայն արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի միջնորդությունը՝ դատավոր Ազարյանին կարգապահական պատասախանության ենթարկելու վերաբերյալ մերժվում է։
Հիշեցնենք՝ կարգապահական վարույթը հարուցվել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից: Դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հաղորդումն արդարադատության նախարարություն է ներկայացրել ՀՔԾ՝ կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Հրաչյա Մուշեղյանը։