Եղեգնուտի բնակիչները տարածքն աղտահանել և գյուղապետարանի մուտքը փակել են մեքենաներով. Ոստիկանական ուժ կիրառելու հրահանգ կա (վիդեո, ֆոտո)
Այս պահին Արմավիրի մարզի Եղեգնուտի գյուղապետարանի տարածքը մեքենաներով փակ է։ Այդ մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասացին Եղեգնուտի բնակիչները։
Վերջիններիս նկատեցին, որ կորոնավիրուսի հետ կապված ռիսկերից խուսափելու համար, բնակիչներն ընտրել են մեքենաներով տարածքը փակելու տարբերակը, և այն, որ գյուղացիների կուտակումներ չկան՝ չի նշանակում, թե զիջում են։
«Երբ ոստիկանները փորձում են ներխուժել գյուղապետարանի շենք՝ կնիքը վերցնելու համար, գյուղացիները մոտենում են և արգելում մուտք գործել»,-մեզ հետ զրույցում ասացին մեր խմբագրությանը դիմած եղեգնուտցիները՝ հավելելով, որ իրենց ակնարկել են, թե ոստիկանները հնարավոր է ուժ կիրառեն։
«Այս պահին ևս մեքենաներով փակված է գյուղապետարանի մուտքը: Ինչու միայն մեքենաներով, որովհետև հետևում ենք պարետի որոշումներին, ասեմ նաև որ այսօր ախտահանել են գյուղապետարանի ողջ տարածքը: Մեզ ուզում են վախեցնել «մարտի մեկով», բռնություն կիրառեն, բայց ապարդյուն: Մեր հոգին անկոտրում ա, մենք հանձնվել չգիտենք. Մեր առաջնորդը Ամենակարող Աստվածն ա»,-ասաց մեր զրուցակիցը:
Եղեգնուտցիները նաև մեզ հայտնեցին, որ իրենց զանգահարել և ասել են, որ այս պահին գալիս են կնիքը հետևից:
Հարկ է նկատել նաև, որ նախորդ օրերին հավքներից հետո, գյուղացիներն իրենց ջանքերով ու նաև գյուղապետարանի օգնությամբ աղտահանելու են հավաքի տարածքը՝ վարակից խուսափելու համար: