TESLA ընկերությունն առաջիկայում կստեղծի լիովին ինքնավար ավտոմեքենա
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը նշել է, որ իր Tesla էլեկտրական մեքենաների ընկերությունը մոտ է ավտոմատացման ամբողջական տեխնոլոգիա ունեցող մեքենաների ստեղծմանը։
Այս մասին տեղեկանում ենք Reuters-ից։ Մասկն ընդգծել է, որ իր ընկերությունն այդ ամենին կարող է հասնել առաջիկա 1 տարվա ընթացքում։
Ըստ նրա այդ մոդելում կլինի ավտոմեքենայի գերժամանակակից նոր համակարգիչ։