«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է նոր պայմանագիր առաջարկել Պոլ Պոգբային
«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ։ Այս մասին տեղեկանում ենք The Guardian-ից։
Անգլիական թիմի մարզիչ Օլե Գուննար Սուլշերը ավելի վաղ նշել է, որ Պոգբան կարիերան կշարունակի անգլիական ակումբում։ Թիմն ամեն ինչ անում է, որպեսզի ակումբում պահի Պոգբային։
Ընդգծենք, որ մի շարք սպորտային կայքեր նշում են, որ Պոգբան նոր մրցաշրջանում կարիերան կշարունակի կա՛մ «Ռեալում», կա՛մ « Յուվենտուսում»։