Դոնալդ Թրամփը կարող է ամերիկյան զորքերը դուրս բերել Ճապոնիայից և Հարավային Կորեայից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է դուրս բերել ամերիկյան զորքերը Հարավային Կորեայից և Ճապոնիայից, եթե այդ երկրների իշխանությունները չցանկանան բարձրացնել իրենց վճարները։
Այս մասին հայտնել է Ջոն Բոլթոնը։ Նա ընդգծել է, որ Դոնալդ Թրամփը կարող է այս քայլին գնալ։
Ընդգծենք, որ Ճապոնիայի կողմից այս հարցի շուրջ դեռ ոչ մի պաշտոնական կարծիք կամ արձագանք չկա։