Զանգվածային անկարգություններ Բելգրադում․ կա 36 տուժած
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի ունեցող զանգվածային անկարգությունների հետևանքով վիրավորվել է 36 մարդ, որից 19-ը ոստիկաններ են։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Նշվում է, որ ոստիկաններից մեկը ստացել է երկու ոտքերի կոտրվածք։
Երեկ երկրի խորհրդանաը շրջապատել էր մոտ 5000 ցուցարար, որոնցից մի քանիսին հաջողվել էր մուտք գործել շենք։