«Քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ». Փաշինյանն ասաց, որ տուգանքները կարող են ավելացնել (տեսանյութ)
Անհրաժեշտության դեպքում կդրվեն նոր տուգանքներ։ Այս մասին ասաց այսօր՝ հուլիսի 9֊ին, կառավարության նիստում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա կրկնեց, որ որոշակի հւվանդությունների դեպքում կարող են դիմակ չկրել, եթե համապատասխան բժշկական փաստաթուղթ ներկայացնեն։
Նա նաև նշեց, որ իրենց նպատակը մարդկանց տուգանելը չէ և հակադարձել ժամանակին իր իսկ կողմից արված այն արտահայտությանը, թե քաղաքացին տուգանքի մատերիալ չէ.
«Քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ»,֊այժմ էլ ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում