Եթովպիայում զանգվածային ցույցերի հետևանքով զոհերի թիվը հասնում է 239-ի
Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում հայտնի երգիչ Խաչալու Հունդեսսայի սպանությունից հետո երկրում ցույցեր են ընթանում, ինչի հետևանքով մահացածների թիվը հասել է 239-ի։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Երգչի սպանությունից հետո երկրում սկսվեցին ցույցեր։ Խաչալու Հունդեսան հայտնի էր իր քաղաքական թեմաներով կատարած երգերով։
Հիշեցնենք, որ երգչին կրակել են երկուշաբթի երեկոյան։