Անտուան Գրիզմանը կմնա «Բարսելոնայում»
Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Անտուան Գրիզմանն այս ամռանը կմնա ակումբում։
Ակումբի ղեկավարությունը ֆուտբոլիստին վստահեցրել է, որ չի պատրաստվում բաց թողնել իրեն։
Ընդգծենք, որ Գրիզմանն այդպես էլ չի կարողանում իրեն գտնել կատալոնական ակումբում։ Այս ամենով պայմանավորված իսպանական մամուլը գրում է, որ ամռանը ամենայն հավանականությամբ Գրիզմանը կփոխի իր ակումբը։