Խեղդվել է սնոուբորդի աշխարհի կրկնակի չեմպիոն Ալեքս Պուլլինը
Սնոուբորդի աշխարհի կրկնակի չեմպիոն Ալեքս Պուլլինը խեղդվել է օվկիանոսում որս կատարելիս։ Այս մասին տեղեկանում ենք Sport 24-ից։
Հուլիսի 8-ի առավոտյան մարզիկին գտել են օվկիանոսի մոտակայում՝ առանց թթվածնային սարքի։ Մոտ 45 րոպե փորձել են վերակենդանացնել մարզիկին, սակայն նա մահացել է։
Ընդգծենք, որ նա սնոուբորդի սպորտաձևում համարվում է ամենահայտնիներից մեկը։