Տղաներ և աղջիկներ, դուք լրջանալու կարիք ունեք
Երեկ մենք գրել էինք այն մասին, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբացկությունը ներկայացրել է մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծեր և ցանկանում են դիմակ չկրելու համար տուգանքի չափը հասցնել 20000 և 50000 դրամի։
Երեկվանից այս նախաձեռնության վերաբերյալ քաղաքացիներն ահազանգում են ու դժգոհում։ Քաղաքացիներն իշխանությանը կոչ են անում իրենց չդիտարկել որպես տուգանքի մատերիալ։
Իհարկե, մենք նաև հստակ մատնանշել էինք այն հիմնավոր պատճառը, որը և առիթ դարձավ, որ «Իմ քայլ» նման նախաձեռնություն առաջ բերի։ Դրա պատճատռն այն է, որ բյուջեում ուղղակի փող չկա և Կառավարությոնը կանգնելու է շատ լուրջ խնդիրների առաջ՝ ընդհուպ միչև թոշակ և աշխատավարձ վճարելու խնդիրներ։
«Իմ քայլը» սակայն, հետ կանգնեց իր չհաշվարկված ու չճարահատյալ քայլից և հրաժարվեց իր բերած օրենսդրական փոփոխութուններից։
Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշել է, որ քննարկման արդյունքում նպատակահարմար չի համարել հարցն օրակարգում ընդգրկել։
Հարց է առաջանում՝ փաստորեն այդ նախագիծը երեկ նպատակահարմար էր, այսօր՝ ոչ, իսկ կարո՞ղ է այս խմբակցությունը գիտակցել ժողովրդի առաջ ստանձնած պատասխանատվությունն ու բերել գոնե մեկ խելքին մոտ հիմնավորում ու բացատրել՝ ինչու երեկ քաղաքացին տուգանքի մատերիալ էր, այսօր ոչ։
Ստացվում է՝ մինչև երեկ չէին հաշվել, թե տուգանքները թանկացնելն ինչպես կազդի կորոնավիրուսի դեմ պայքարի վրա, Պողոսների և ՀՀ հպարտ քաղաքացիների վրա, այսօր հաշվարկեցին ու պարզեցին, որ նպատաակահարմար չէ։
Էստեղ է, որ չես կարող պարզապես կոչ չանել՝ տղանե՛ր և աղջիկնե՛ր, դուք լրջանալու կարիք ունեք, լրջացեք և գործ արեք՝ թիթեռ նկարելու փոխարեն։
NewsPress.am