Պատրոն Դավիթի հետ ֆոտոսեսիայի գինը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ այսօր այցելել է նորաբաց «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս: Շրջայցին մասնակցել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Հայաստանում ռուսական հայտնի ինքնաձիգի արտադրության համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի օգոստոսին՝ «Royalsys Engineering ltd» ընկերության և «Կալաշնիկով» կոնցեռնի միջև: Արտադրանքի մի մասը կհամալարի ՀՀ Զինված ուժերը, իսկ մյուսը կարտահանվի:
Վարչապետը այս գործարանում շրջում էր հայտնի Պարտոն Դավիթի հետ, ում մասին վերջին խայտառակ բացահայտումը արեց Միքայել Մինասանը։
Հենց Մինասյանն ահազանգեց, որ Պատրոն Դավիթը ներգրավված է զենքի անօրինական վաճառքի մեջ, որ ՌԴ-ից ՀՀ-ի համար գնված զենքը վաճառվում է 3-րդ երկրներում՝ ռուսական ներքին գներով։
Հայաստանին վաճառված զենքը հայտնվել է չորրորդ երկրում և այս հարցում շոշափվում է Դավիթ Գալստյանի անունը, որը հայտարարվել է persona non-grata և 10 տարով չի կարող մուտք գործել Ռուսաստան։
Այսօր վարչապետը հպարտությամբ շրջում է մի մարդու հետ, որը մեր ռազմավական գործընկերոջ հետ ունի լրջագույն խնդիրներ։
Ինչի գինը է վճարելու Հայաստանը այս ֆոտոսեսիայի համար, պարզ կդառնա մոտ ապագայում։ Չի բացառվում, որ այդ գինը վճարելու ժամին Փաշինյանը անգամ չհասնի, որովհետև նրա սողացող իշխանությունը կարող է շատ ավելի շուտ ավարտվել, բայց այն, ինչ տեղի է ունենում այսօր իր ծանր հետքերն է թողելու ռազմավարական երկու երկրների վրա։
Ռուսաստանից ներքին գներով Հայաստանի համար գնված զենքը հասել է այս երկրներ ու դեռ դա քննության առարկա չի դառնում, գուցե նաև ռուսական կողմի բարեհաճությամբ։
Բայց չի բացառվում, որ ինչպես Ռուսաստանի մաքսային ծառայությունը քրեական գործ հարուցեց մաքսանենգ ծխախատոի բացահայտման պատմությունից հետո, թեև մեզ մոտ դա չարվեց, մի քրեական գործ էլ հարուցվի զենքի ապօրինի վաճառքով պայմանավորված։
Մտածո՞ւմ էր արդյոք Փաշինյանը այս գնի մասին Պատոն Դավիթի հետ նկարվելու ժամանակ, կամ պատկերացնո՞ւմ է, թե Ադրբեջանի հետ դեմ դիմաց կանգնած այդ ժամանակ ի՞նչ է անելու Հայաստանը, չգիտենք։
NewsPress.am