Սնվելն իր մեջ մեծ ռիսկեր է պարունակում, քանի որ այդ ժամանակ մարդիկ առանց դիմակի են. բաց բերանով երգելը ևս ռիսկային է. Թորոսյան
Աստիճանաբար շտկումներ անելով, պետք է ավելի լավ դարձնել այն կանոնների պահպանումը, որոնք ցույց են տվել, որ աշխատում են։ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նրա կարծիքով այստեղ դեր ունի հանրային վերահսկողությունը թե՛ բուն կանոնների պահպանման նկատմամբ, թե՛ այդ կանոնները հսկող մարմինների նկատմամբ։
Անդրադառնալով սրճարաններ, ռեստորաններ չգնալու մասին վերջերս իր արած հայտարարությանը՝ և և այն դիտարկմանը, թե բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ գնում են նման վայրեր և նկարներ հրապարակում, ինչո՞ւ հասարակ քաղաքացին չպետք է գնա, Արսեն Թորոսյանը պատասխանեց, որ յուրաքանչյուրը կարող է վարվել այնպես, ինչպես ուզում է, սակայն պետք է գիտակցեն` այդ վարքագծի ռիսկային է:
«Կյանքը Հայաստանում շարունակվում է և չի կարող չշարունակվել, սակայն սահմանված կանոնները նույնիսկ իրենց մեջ ինչ-որ չափի ռիսկեր են պարունակում, որովհետև նույնիսկ փողոցում անցնելը և դիմացից եկող վարակակրի կողքով դանդաղ անցնելն իր մեջ նույնպես ռիսկ է պարունակում։ Սնվելն իր մեջ ավելի մեծ ռիսկեր է պարունակում, քանի որ այդ ժամանակ մարդիկ առանց դիմակի են։ Այդ պատճառով էլ ես, որպես մեծ ռիսկայնություն պարունակող վարքագիծ, նման բան էի ասել, սակայն մարդիկ իրենք են որոշում իրենց քայլերը։ Իմ պարտքն եմ համարել ռիսկայնության աստիճանը նշել և շարունակում եմ նշել։ Ըստ ռիսկայնության, բաց բերանով, օրինակ, երգեցողությունն ամենամեծ ռիսկային գործողության տեսակներից է»,- եզրափակեց Արսեն Թորոսյանը։