Չինաստանում ջրամբարն ընկած դպրոցական ավտոբուսի 2 ուղևորները մահացել են
Ինչպես արդեն հաղորդել էինք, Չինաստանում դպրոցականներ տեղափոխող ավտոբուսը վթարի էր ենթարկվել և ընկել ջրամբարը։
Արդեն հիմա դեպքի վայրից տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ վթարի հետևանքով մահացելէ 2 մարդ։ Դեպքի վայրից հոսպիտալացվել է 18 մարդ։
Դեռևս չկան պաշտոնական տվյալներ այն մասին, թե քանի՞ մարդ է եղել ավտոբուսում։ Հիշեցնենք, որ տեղում քննություն է տարվում պարզելու համար վթարի բոլոր մանրամասները։