«Ինտերը» Լաուտարո Մարտինեսի դիմաց պահանջում է 90 միլիոն եվրո և մեկ ֆուտբոլիստի
«Բարսելոնան» ամեն ինչ անում է, որպեսզի իրականացնի Լաուտարո Մարտինեսի տրանսֆերը։
Ինչպես հայտնում է իտալացի սպորտային լրագրող Նիկոլո Սկիրան, «Ինտերը» Մարտինեսի տրանսֆերի դիմաց ցանկանում է ստանալ 90 միլիոն եվրո և մեկ ֆուտբոլիստի։
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը ֆուտբոլիստի հետ համաձայնեցրել է պայմանագիրը։ Մարտինեսը տարեկան կստանա 12 միլիոն եվրո աշխատավարձ։