«Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկանում է նվազեցնել Լիոնել Մեսսիի աշխատավարձը
Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է կրճատել Լիոնել Մեսսիի աշխատավարձը։
Այս մասին տեղեկանում ենք El Chiringuito-ից։ Խոսեպ Բարտոմեուն առաջիկա օրերին մտադիր է Մեսսին հայտնել, որ ակումբը ցանկանում է կրճատել իր աշխատավարձը։
Մեսսին կատալոնական ակումբում ամսական աշխատում է 8,3 միլիոն եվրո։ Հիշեցնենք, որ Մեսսիի պայմանագիրն ավարտվում է 2021 թվականի ամռանը։