Խոշոր ջրհեղեղ Մոնղոլիայում․ կան զոհեր
8 մարդ մահացել է Մոնղոլիայում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով։ Այս մասին հայտնում է Sinhua գործակալությունը։ Ջրհեղեղի հետևանքով սատկելէ մի քանի հազար խոշոր եղջերավոր անասուն։
Ջրի տակ է անցել ավելի քան 2300 տուն։ Նշվում է, որն առաջիկա օրերին անձրևները չեն դադարի և այն կտեղա երկրի այլ տարածքներում ևս։
Երկրի իշխանությունները կոչ են արել քաղաքացիներին օգնել տարհանման և փրկարարական աշխատանքներում։