Չինաստանում դպրոցականների ավտոբուսն ընկել է ջրամբարը
Չինաստանում դպրոցականներ տեղափոխող ավտոբուսը այսօր առավոտյան վթարի է ենթարկվել և ընկել ջրամբարը։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Տեղում աշխատում է մոտ 100 փրկարար և 17 ջրասուզակ։ Վթարը տեղի է ունեցել անհայտ պայմաններում։ Դեռևս ոչ մի տեղեկություն չկա ավտոբուսի անձնակազմի մասին։
Նշվում է, որ առաջիկա ժամերին հնարավոր է տեղի լրատվականները հայտնեն հնարավոր զոհերի մասին։