«Փաշինյանական տեխնոլոգիա». Պետական ապարատում հրահանգ է իջեցվել` ֆեյսբուքյան «անհաճո» գրառման համար հեռացնել աշխատանքից
Այն, որ սոցցանցերում կարծիքն արտահայտելը կարող է դառնալ ճակատագրական՝ արդեն ոչ նորություն է, ոչ էլ զարմանալի։ Հայտնի են դեպքեր, երբ այլակարծության ու Ֆեյսբուքում իրենց տեսակետն արտահայտելու համար քաղաքացին հրավիրել է, ոչ ավել֊ոչ պակաս, Ազգային անվտանգության ծառայություն։
Եղել է նաև աշխատանքից ազատման դեպք միայն այն բանի համար, որ «լայքել« են «հակառակ ճամբարի» կամ «սևերի» (ինչպես կուզեք՝ անվանենք) գրառման տակ։
Այս 2 տարվա ընթացքում ոչինչ չի փոխվել։ Իշխանությունները շարունակում եմ ճնշել այլակարծությունն ու սպառնալիքների միջոցով վերահսկել աշխատակիցներին։
NEWSPRESS.am-ի հավաստի տեղեկություններով էլ, վերջերս, անմիջապես «գերագույն»-ից հրահանգ է իջեցվել պետական ապարատի անհնազանդ աշխատակիցներին ենթարկել տույժի։
Մասնավորապես նրանք, ովքեր ակտիվություն կցուցաբերեն ֆեյսբուքում՝ «կլայքեն» կամ գրառումներով ու մեկնաբանություններով կաջակցեն իշխանության ընդդիմախոսներին, ապա, մեր աղբյուրի փոխանցմամբ, կհեռացվեն աշխատանքից։
Ահա այսպիսի «թավշյա» կարկանդակներ՝ նոր Հայաստանում, որտեղ ազատ խոսքն ու այլակարծությունը ճնշվում է «փաշինյանական տեխնոլոգիաներով»։