Հորդառատ անձրևների հետևանքով Ճապոնիայում էվակուացվել է ավելի քան 1,3 միլիոն մարդ
Ճապոնիայի Ֆուկուոկա,Կումամոտո,Նագասակի, Օիտա նահանգների ավելի քան 1,3 միլիոն բնակիչ էվակուացվել է ուժեղ անձրևների ու ջրհեղեղի հետևանքով։
Այս մասին տեղեկանում ենք NHK-ից։ Նշվում է, որ մահացել է 52 մարդ։2 հոգի գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, իսկ 12-ը համարվում են անհետ կորած։
Փրկարարական աշխատանքներին մասնակցում է մոտ 10 հազար զինվորական։