Ինդոնեզիայում գրանցվել է 6,3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ
Սեյսմոլոգները գրանցել են 6,3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ Ինդոնեզիայի ափերին գտնվող Յավա կղզում։ Այս մասին հաղորդում է TACC-ը։
Ցնցումները գրանցվել Սեմարանգ քաղաքից 142 կիլոմետր հեռավորության վրա։ Երկրաշարժը գրանցվել է 525 կիլոմետր խորության վրա։
Ավերածությունների ու տուժածների մասին դեռ տեղեկություններ չկան։