Լաբորատոր սխալի հետևանքով Բուլղարիայում 19 ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով
Բուլղարիայում 19 ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով՝ տեղի լաբորատորիաներից մեկի սխալի պատճառով։
Այս մասին տեղեկանում ենք Sportstar-ից։ Նշվում է, որ բուլղարական թիմերից մեկի ֆուտբոլիստը հանդիպումից առաջ կորոնավիրուսի թեստ է հանձնել, որը բացասական է ցույց տվել և նա մասնակցել է հանդիպմանը։
Անալիզի սխալը հանգեցրել է նրան, որ հանդիպմանը մասնակցած գրեթե բոլոր ֆուտբոլիստները վարակվել են կորոնավիրուսով։ Ավելի ուշ թեստավորում իրականացրած լաբորատորիան նշել է իր սխալի մասին։