Երբ մեր առողջապահական համակարգը չկարողանա սպասարկել քաղաքացիներին, մենք այլ ելք չենք ունենա, քան սահմանափակումների ռեժիմին վերադառնալը. Փաշինյան
Հայաստանում կորոնավիրուսային վիճակը շարունակում է մնալ ծանր, առողջապահական համակարգը շարունակում է աշխատել ծանրաբեռնված: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք ոչ միայն Հայաստանից ենք այսպիսի լուրեր ստանում, քանի որ բազմաթիվ երկրներում, որտեղ համարվում էր, որ համաճարակի իրավիճակը հսկողության տակ է, լուրեր կան, որ կորոնավիրուսի նոր ալիք է սկսվում:
Երբ տեսնենք, որ մեր առողջապահական համակարգն այլևս չի կարողանում սպասարկել քաղաքացիներին, մենք այլ ելք չենք ունենա, քան սահմանափակումների ռեժիմին վերադառնալը և ավելի խիստ սահմանափակումներ կիրառել իրավիճակը հաղթահարելու համար՝ իմանալով, որ դա մեծ հարված է լինելու տնտեսությանը», ասաց Փաշինյանը: