Երևանում գործում է այսպիսի 36 կետ․ Փաշինյանը լուսանկար է հրապարակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է լուսանկար և կից գրառել․
«ՀՀ վարչապետի աշխատակազմի եւ Հայկական Կարմիր խաչի ընկերության համագործակցությամբ Երեւանում հայտնվել են այսպիսի կետեր՝ որտեղ կամավորները քաղաքացիներին դիմակ են բաժանում եւ ներկայացնում հակահամաճարակային կանոնները։ Այս պահին Երևանում գործում է 36 կետ, շուտով նման կետեր կսկսեն գործել նաեւ մարզերում»։