Մխիթարյանի գոլը չօգնեց «Ռոմային» խուսափել պարտությունից Նեապոլում (վիդեո)
Իտալիայի առաջնության 30-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվեց «Նապոլիին» եւ պարտություն կրեց 1։2 հաշվով։
Դաշտի տերերն առաջինը հասան հաջողության։ 55-րդ րոպեին իսպանացի հարձակվող Խոսե Կալյեխոնը գրավեց իսպանացի Պաու Լոպեսի պաշտպանած դարպասը։
Սակայն 5 րոպե անց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյի փոխանցումից հետո գեղեցիկ անցում կատարեց եւ հեռվից գրավեց «Նապոլիի» դարպասը։ Մխիթարյանը մեկնարկային կազմում անցկացրեց ամբողջ հանդիպումը։
82-րդ րոպեին «Նապոլիի» հաղթական գոլը խփեց իտալացի հարձակվող Լորենցո Ինսինյեն։
«Նապոլին» 48 միավորով հավասարվեց 5-րդ տեղում ընթացող «Ռոմային» եւ հետ է գոլերի տարբերությամբ։
Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմը կրեց երրորդ անընդմեջ պարտությունը։
Իտալիայի առաջնություն, 30-րդ տուր
«Նապոլի» - «Ռոմա»՝ 2։1