«էլի ստացվում ա եղունգ ունես գլուխդ քորի». Կորոնավիրուսով հիվանդին ժամանակին չեն հոսպիտալացրել. նա մահացել է
Արմեն Գրիգորյանը, ով մասնագիտությամբ բժիշկ է, սակայն բոլորին հայտնի է որպես կինոռեժիսոր, Ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Նոր զանգեց իմ շատ մտերիմ բարեկամը։ Շնորհակալություն հայտնեց, որ օգնեցի իրեն բուժվել կորոնովիրուսով առաջացված վասկուլյար երկկողմանի 30 % թոքաբորբից։ Ինչպես և շատերին, իրեն չեին հոսպիտալացրել (տեղ չկա), պոլիկլինիկայի բժիշկը նշանակել էր դեղեր, որից հետո կապի դուրս չէր գալիս (չեն հասցնում, չեմ մեղադրում)։ Իսկ իր վիճակը վատանում էր։
Ես խնդրեցի իմ մյուս լավ ծանոթին կոնսուլտացիա անի, նշանակի ավելի կոռեկտ բուժում։ Հիմա նա լիովին առողջ է։ Իսկ իր 67 տարեկան ծանոթը, որ չուներ համապատասխան շրջապատ, տանը 7 օր բուժվելուց հետո, արդեն 70 % երկկողմանի թոքաբորբով հոսպիտալացվել էր ռեանիմացիոն բաժանմունք, որտեղ և մահացել էր։
«Արմ ջան, էլի ստացվում ա եղունգ ունես գլուխդ քորի» ֊ ավարտեց բարեկամս։
Էլ չեմ դիմանում...»