Մհեր Մկրտչյանին հետմահու շնորհվել է «Գյումրիի պատվավոր քաղաքացու» կոչում (ֆոտո)
Գյումրու ավագանին այսօր կայացած նիստում միաձայն որոշեց և «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում շնորհեց հայ մեծանուն դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանին: Նիստի օրակարգային հարցն ընթերցելիս քաղաքապետ Սամվել Բալասանյանը նկատեց. «Զարմանալի է, որ Մհերը մինչ օրս չուներ այդ կոչումը, ուղղակի շատ զարմանալի է»:
Հարցը զեկուցող Ռոբերտ Ասատրյանն էլ ավելացրեց՝ խնդրում եմ երախտագիտությամբ քվեարկել: Հարցի միաձայն ընդունումն ուղեկցվեց ծափահարություններով: Քաղաքապետը տեղեկացրեց, որ որոշումն ու կոչումը փաստող վկայականը կպահպանվի Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարանում: