Մհեր Մկրտչյանին հետմահու շնորհվել է «Գյումրիի պատվավոր քաղաքացու» կոչում (ֆոտո)

Այս թեմայով
- «Ֆեյքերի քֆուրների համար պատասխան ես տալու». Մհեր Մկրտչյանը՝ Սիսակ Գաբրիելյանին
- «Ֆեյքերի տերեր, գործող եւ արդեն նախկին... Հ1-ով չեք պրծնի». Մհեր Մկրտչյան
- «Ես չեմ գնա երկրից... ու ամեն օր քո հիպնոզի տակից կհանեմ տասնյակ մոլորված, անտարբեր մարդկանց». Մհեր Մկրտչյանը՝ վարչապետին
- Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել ՀԲ փոխնախագահի հետ
Գյումրու ավագանին այսօր կայացած նիստում միաձայն որոշեց և «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում շնորհեց հայ մեծանուն դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանին: Նիստի օրակարգային հարցն ընթերցելիս քաղաքապետ Սամվել Բալասանյանը նկատեց. «Զարմանալի է, որ Մհերը մինչ օրս չուներ այդ կոչումը, ուղղակի շատ զարմանալի է»:
Հարցը զեկուցող Ռոբերտ Ասատրյանն էլ ավելացրեց՝ խնդրում եմ երախտագիտությամբ քվեարկել: Հարցի միաձայն ընդունումն ուղեկցվեց ծափահարություններով: Քաղաքապետը տեղեկացրեց, որ որոշումն ու կոչումը փաստող վկայականը կպահպանվի Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարանում: