Ավստրալիայում շնաձուկը հարձակվել է տղամարդու վրա և սպանել նրան
Ավստրալիայի ափերին տղամարդը մահացել է շնաձկան հարձակման հետևանքով։ Այս մասին տեղեկանում ենք ABC-ից։
Անվտանգության աշխատակիցները հայտնում են, որ շնաձուկը հարձակվել է հանգստացողների վրա։Տղամարդը հարձակումից հետո որոշ ժամանակ ողջ է մնացել, սակայն բժշկական օգնություն ցուցաբերելու պահին մահացել է։
Այս ամռան ընթացքում սա Ավստրալիայում 2-րդ նմանատիպ դեպքն է։