Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 59 մարդ
Ավելի քան 59 մարդ մահացել է Հնդկաստանի Ասսամ նահանգում անձրևների ու ջրհեղեղի հետևանքով։ Այս մասին տեղեկանում ենք NDTV-ից։
Աղբյուրի տեղեկություններով ջրի տակ է մնացել ավելի քան 1,3 միլիոն բնակչության տներն ու կառույցները։ Ստեղծվել է ավելի քան 150 ճամբար՝ անտունների համար։
Տեղում աշխատանքներ են իրականցնում փրկարարները։