Հորդորում ենք ավելի հարգալից վերաբերմունք դրսեւորել սփյուռքին եւ դադարեցնել այն բոլոր գործողությունները, որոնք տանում են պառակտման. ԱՀՀԱ
Հարգելի հայրենակիցնե՛ր,
Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացինե՛ր,
Այսօր, տեսնելով թե ինչ է կատարվում մեր պատմական հայրենիքում, հատկապես սոցիալական ցանցերում հաճախ հանդիպելով տարատեսակ բացասական կարծիքների հայաստանից դուրս ապրող հայերի մասին՝ մենք շատ վատ ենք զգում, շատ անհարմար է, տգեղ եւ վիրավորական։
Այսօր աշխարհի տարբեր անկյուններում Հայ ազգին ներկայացնում են ոչ թե Հայաստանի Հանրապետության դեսպանությունները այլ Մենք՝ սփյուռքի ներկայացուցիչներս, մեր ապրելակերպով, մեր օրինակով, մեր գործերով ու հաջողություններով տարբեր բնագավառներում։
Ապրելով հայաստանից դուրս՝ մենք աշխատում ենք չկորցնել մեր ինքնությունը, մեր սովորույթները, հավատքը, ավելին՝ մեզ հաջողվել է տասնամյակների ընթացքում աշխարհի տարբեր անկյուններում ստեղծել հայաստանի մի մասնիկը, կառուցել եկեղեցիներ, դպրոցներ, թատրոններ եւ այլ ազգային մշակույթ կրող օջախներ։
Հնարավորության սահմաններում մենք միշտ փորձում ենք ամեն ինչով օգտակար լինել Հայաստանին , ակտիվ առաջ ենք քաշում Հայոց ցեղասպանության հարցը, Արցախի կարգավիճակի որոշման հարցը, մասնակցել ու մասնակցում ենք Հայաստանի համար ֆինանսական եւ հումանիտար միջոցների հավաքագրմանը։
Անկախ Հայ Համաշխարհային Ասոցիացիա
Մենք սա բարձրաձայնում ենք ոչ թե երեսով տալու համար , այլ փորձում ենք հասցնել Ձեզ, որ սփյուռքը եւ հայաստանի քաղաքացին դա մի ամբողջություն է՝ մեկ ազգ, անկախ նրանից, թե ով որտեղ է ապրում եւ ինչ քաղաքական հայացքներ է կիսում։
Իսկ ներկա եւ նախորդ իշխանություններին, մենք հորդորում ենք ավելի հարգալից վերաբերմունք դրսեւորել եւ դադարեցնել այն բոլոր գործողությունները, որոնք տանում են ազգային միասնության պառակտմանը։
Քաղաքակականությունը պետք չէ վարել անկայուն գործողություններով, անպատասխանատու քայլերով, զուտ հաշվետվության համար ստեղծված կեղծ օրակարգերով, այլ մանրակրկիտ համակարգված, գիտականորեն հաստատված հայեցակարգային տեսությամբ ու ծրագրերով։