ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակի ռեկորդային թիվ՝ 57 հազար հիվանդ
ԱՄՆ-ում ռեկորդային թվով կորոնավարակակիրներ են գրանցվում վերջին 10 օրվա մեջ արդեն 7-րդ անգամ։ Այս մասին տեղեկանում ենք The Washington Post-ից։
Վերջին 24 ժամում ԱՄՆ-ում գրանցվել է վարակի 57 հազար նոր դեպք։ Նշվում է, որ նախկին ռեկորդը 2 օր առաջ էր գրանցվել՝ 55 հազար։ Այս պահի դրությամբ ԱՄՆ-ն համարվում է աշխարհում կորոնավիրուսով հիվանդների և մահացածների թվով աշխարհում առաջինը։
Երկրում մահացել է 129 հազար մարդ։