Ովքե՞ր նպաստեցին Հայաստանում տելեգրամյան ալիքներով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը․ Կարապետ ՊողոսյանԱպրիլի 22-ին Ալիևը կլինի Մոսկվայում. հայտնի է` ինչ հարցեր է նա քննարկելու Պուտինի հետ Փարիզում տղամարդը սպառնում է պայթեցնել իրեն Իրանի հյուպատոսության շենքում
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24News.am
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացելԱրցախցիների մեծամասնությունը չի ցանկանում հեռանալ Հայաստանից. Արցախի ՄԻՊ-ը հարցման արդյունքներ է հրապարակել «Ուիգմոր»-ի անձնակազմից որևէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանըԱմերիկյան լրատվամիջոցները նշում են, որ ԱՄՆ-ը չի մասնակցել Իրանի վրա Իսրայելի հարձակմանըՋաթին Շարման որոնվում է որպես անհետ կորածՀայաստանն ու Ադրբեջանը ասել են, որ պատրաստ են հարգել 1991 թ․-ի Ալմա-Աթայի հռչակագիրը՝ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում․ Փաշինյանը պատրաստ է նաև փոխանցել 4 ոչ անկլավային գյուղերը․ ԼավրովՌուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարելՌԴ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 8-ին խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնելՓաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ-ից հերքում ենՄենք դեռ մեզ Հայաստանի դաշնակից ենք համարում․ ԼավրովՓաստաբան Վահան Հովհաննիսյանի ահազանգի հիման վրա ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել ԲԿ (տեսանյութ)Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձըԱմենաշատ օգուտը Հայաստանն է ստանում ԵԱՏՄ-ից․ Սերգեյ ԼավրովՓաշինյանի հիմնական նպատակը թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի. ԱբրահամյանԵվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ումԱրցախ վերդառնալու շանս կա․ Արտակ ԲեգլարյանՄիջուկային օբյեկտներն Իսրայելի հարվածի թիրախում չեն եղել. CNN
Մի' շտապեք թաղել հույսը. Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին
Ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համարԻսրայելը նախազգուշացումներ չի արել քաղաքացիներին Իրանի հարվածից առաջ. NBCՇենգավիթի քննչական բաժնում առերևութ խոշտանգման դեպք է եղել․ փաստաբանն ահազանգում է (տեսանյութ)Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը նշանակվել է նրա խորհրդականԻնչպես է փողոցում առևտուր անող կինը հետ բերում պանիրը (տեսանյութ)
Սլավոնական համալսարանում պայթուցիկ տեղադրված լինելու մասին ահազանգը կեղծ է. ՆԳՆ
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանԻնչո՞ւ պիտի իմ քրտինքը տանեք, ի՞նչ եք տվել, որ տանեք. առևտրականը՝ քաղաքապետարանի աշխատակիցներին (տեսանյութ)Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վարդան Ղուկասյանը կարևոր հայտարարություն է արել (տեսանյութ)
10-ը տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք, Ոսկեպարը պահեք․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին (տեսանյութ)Երևանի Կիևյան փողոցում շենքի դալանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Շուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվել
Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. ինչեր են հայտնաբերվել«Թքեմ Նիկոլի ու իրա կնգա երեսին». փողոցային առևտրով զբաղվող քաղաքացի (տեսանյութ)Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեում նոր նշանակում է արել
Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը
Կասեցվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձ (տեսանյութ)ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեությունՍտավրոպոլի մարզում կործանվել է ՌԴ օդատիեզերական ուժերի ՏՈւ-22Մ3 ռմբակոծիչըԱկնհայտ է, որ Ռուբեն Վարդանյանն իր կերպարով միջազգային աղմուկի առիթ է դառնում, մի բան՝ ինչից Բաքուն փորձում է համառորեն խուսանավել. ՀայրապետյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Օձունում, ԳյումրիումԻրանի վրա հարձակումների թիրախը եղել է Սպահան քաղաքի ռազմաբազան. New York TimesՀայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»Եղանակն առաջիկա օրերին
Մամուլ

«Առավոտ». Դեռ «ջախջախելու» «թշնամիներ» կան. այս իշխանության և բոլշևիկների նմանությունները

«Առավոտ» թերթը գրում է․

«Ավելի քան երկու տարի իշխանության և նրա կողմնակիցների շուրթերից ես լսում եմ. «Հին համակարգը դիմադրում է, հակաժողովրդական, հակահեղափոխական տարրերը դեռևս չեն ջախջախվել»: Քանի որ կյանքիս առաջին 30 տարիների ընթացքում ես ապրում էի Խորհրդային միությունում, ես, իմ հասակակիցների նման, ուսումնասիրում էի այդ երկրի պատմությունը: Իրականում ոչ միայն ստիպված էի դա անել, այլեւ դա ինձ հետաքրքիր էր, եւ հիմա էլ, հա­վանաբար, այդ պատմությունը չի կորցրել արդիակա­նությունը, քանի որ այսօրվա Հայաստանում ապրող մարդիկ կա՛մ անձամբ ապրել են այդ ժամանակաշր­ջանում, կա՜մ ապրածների ժառանգներն են:

Եվ ահա այդ պատմությունից մենք գիտենք, որ բոլշեւիկներն իրենց իշխանության առաջին 20-25 տա­րիների ընթացքում նույնպես կարծում էին (կամ ձեւ էին անում, թե կարծում են), որ կա ներքին դիմադ­րություն, որը պետք է կոտրել ամենադաժան միջոց­ներով: Ովքե՞ր էին դիմադրողները՝ «բուրժույները», «կուլակները», հեղափոխության արժեքների հանդեպ կասկածելի դիրքորոշում ունեցող հոգեւորականները, մտավորականները, պրոֆեսիոնալ զինվորականները: Բոլոր այդ խմբերի ներկայացուցիչները բնութագրվում էին որպես «недобитая контра»՝ «վերջնականապես չջախջախված հակա»-ներ:

Ամբողջ խնդիրն այն է, որ այդ բոլոր «անբարեհույս տարրերին» ոչնչացնելուց հետո բոլշեւիկները դարձյալ պնդում էին, որ ներքին դիմադրությունը եւ դա­վադրությունները շարունակվում են: Իսկ ովքե՞ր էին այդ դեպքում «դավեր նյութում», բնականաբար, յուրա­յինները՝ այն մարդիկ, որոնց հետ միասին ջախջա­խում էին «նախկին հանցավոր»՝ ցարական ռեժիմի ներկայացուցիչներին: Նրանք, պարզվում է, սկզբից, ճիշտ է, հեղափոխական էին, իսկ հետո «դավաճանե­ցին հեղափոխական արժեքներին»: Կառավարման այս ձեւը մշտապես ենթադրում է «դիվերսանտների», «սաբոտաժնիկների», «համաշխարհային իմպերիալիզ­մի գործակալների», «5-րդ շարասյան» եւ այլ ներքին թշնամիների առկայությունը:

Նրանց դեմ պայքարելու համար անհրաժեշտ էին «նոր մտածելակերպ» ունեցող մարդիկ, եւ նրանց դաստիարակելու նպատակով մշտական հարձակումների էին ենթարկվում հասարակական երկու հիմնա­կան ինստիտուտները՝ եկեղեցին եւ ընտանիքը [դրա մասին ավելի մանրամասն՝ մեկ ուրիշ անգամ]: Ինչ­պե՞ս այդ ամենն ավարտվեց: Հայրենական մեծ պա­տերազմի ժամանակ Ստալինը հասկացավ, որ մար­դիկ իրենց հողը չեն կարող պաշտպանել «հեղափո­խական գաղափարներով», որ նրանց պետք է հիմնա­վոր մոտիվացիա, որը տալիս են միայն ավանդա­կան, պահպանողական արժեքները: Հենց այդ ժամա­նակ իշխանությունը սկսեց «ժեստեր անել» եկեղեցու, այն թվում՝ Մայր աթոռի եւ մեր Սփյուռքի ուղղու­թյամբ:

Իհարկե, մենք հիմա ապրում ենք բոլորովին այլ պայմաններում, եւ բռնապետությունն էլ մեզ, բնակա­նաբար, չի սպառնում: Բայց որոշակի օրինաչափու­թյուններ, այնուամենայնիվ, կրկնվում են: Հիմա էլ ենք մենք լսում՝ «ահա, ընտրություններն ավարտվեն, ահա, սրան կամ նրան կնստեցնենք, ահա այս կամ այն ուժը պատմության աղբանոց կուղարկենք, ահա Սահմանադրական դատարանը կցրենք... եւ կսկսվի նոր երջանիկ կյանքը»: Բայց ամեն մի փուլից հետո «պարզվում է», որ ներքին թշնամիներ եւ դավադիր­ներ, այնուամենայնիվ, կան: Ինչպե՞ս է դա ավարտ­վելու: Առաջարկում եմ ընթերցողներիս խոսել դրա մասին»: