Լերմոնտովո գյուղի 46-ամյա բնակչը ծառեր է ապօրինի հատել ու բռնվել (տեսանյութ)
Հուլիսի 2-ին, ժամը 17-ի սահմաններում, բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Լերմոնտովո գյուղի վարչական տարածքում ստուգել են նույն գյուղի 46-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան:
Վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ նույն օրը, ժամը 15-ի սահմաններում, Լերմոնտովո գյուղի հարակից անտառից բենզասղոցով հատել է 6 ծառ:
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: