Պեպ Գվարդիոլան նշել է, թե ո՞վ է այս պահին աշխարհի լավագույն կիսապաշտպանը
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է իր թիմի կիսապաշտպան Կևին դե Բրույնեի մասին։
Նա մասնավորապես նշել է․ «Նա շատ լավ ֆուտբոլիստ է։ Շատ-շատ լավ ֆուտբոլիստ է։Նրա մեջ կա ինչ-որ յուրահատուկը։Նա շատ լավ է տեղաշարժվում և տեսնում խաղադաշտը։Նա ունի բնավորություն։Կևինը 4 հատ 11 մետրանոց հարված է իրացրել այն բանից հետո, երբ մենք խոսել ենք իր հետ խնդրի մասին։ Հենց այս պահին նա աշխարհի լավագույն կիսապաշտպանն է։ Իհարկե, նա կարող է դառնալ ավելի լավը։ Նա գիտի, թե ինչպես է անելու դա»։