Ռամզան Կադիրովը հայտնել է Հաբիբ Նուրմագոմեդովի հոր մահվան մասին
58 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հաբիբ Նուրմագոմեդովի հայրը՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովը։
Այս մասին գրել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովն իր Տելեգրամի էջում։ Աբդուլմանապը վերջին շաբաթներին գտնվում էր Մոսկվայի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։
Նա այնտեղ էր հոսպիտալացվել կորոնավիրուսով հիվանդանալուց հետո։ Նշվում է նաև, որ Հաբիբի հայրը երկու անգամ կաթված էր ստացել։