Վկայի կարգավիճակով էի. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Միգուցե նոր հանգամանքներ ի հայտ եկան իմ պատասխաններից։ Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին, դատարանից դուրս գալով, լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նշենք, որ նախարարը հրավիրվել էր դատարան՝ Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի եւ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստին վկայի կարգավիճակով ցուցմունք տալու համար։